ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է<br /> ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՏՑՆԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆՈՂ<br /> ՕՐԵՆՔՈՒՄ<br />
AM RU EN WA FR

ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՏՑՆԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆՈՂ
ՕՐԵՆՔՈՒՄ

30-05-2007 17:05 Սվազիլենդ
ԺՆԵՎ, 30 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շվեյցարիայի արդարադատության նախարար Քրիստոֆ Բլոխերը (Christoph Blocher) հանդես է եկել Շվեյցարիայի ՔՕ-ի` Հայոց ցեղասպանության ուրացման համար պատիժ սահմանող օրենքի վերացման կամ այն փոփոխությունների ենթարկելու նախաձեռնությամբ: Այս մասին հաղորդում է թուրքական մամուլը` վկայակոչելով շվեյցարական «Tages Anzeiger» թերթը: Փոփոխությունների փաթեթի աշխատանքներին մասնակցած 5-հոգանոց խորհրդատվական հանձնաժողովի անդամներից է նաեւ Թուրքիայի Բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի փաստաբան Լորան Մորեյոնը (Laurent Moreillon): Փաթեթը արդարադատության նախարարը պատրաստվում է 1 ամսվա ընթացքում ներկայացնել Ագային խորհրդին: Հիշեցնենք, որ Դողու Փերինչեքը Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Փերինչեքի դատավարության նախօրեին Շվեյցարիայի արդարադատության նախարար Քրիստոֆ Բլոխերը հանդիպել էր Թուրքիայի արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեքի հետ, ինչը Շվեցարիայում բուռն քննադատությունների տեղիք էր տվել:

 

 

Կարդացել են 29 անգամ