ՀԱԿՈԲ ՏՈՆՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ` 10-ՐԴ<br /> ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ ԵՐԵՎԱՆԻ ՓՅՈՒՆԻԿԸ<br />


ՀԱԿՈԲ ՏՈՆՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ` 10-ՐԴ
ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ ԵՐԵՎԱՆԻ ՓՅՈՒՆԻԿԸ

  • 29-05-2007 16:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 27-ին «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ հայկական ֆուտբոլի երախտավոր Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթի հոբելյանական` 10-րդ խաղարկությունը: Պատվավոր ավարի համար մրցեցին «Փյունիկը» եւ «Միկան»: Հիմնական ժամանակում գոլ չգրանցվեց: Մրցակարգով հատկացվեց լրացուցիչ 30 րոպե տեւողությամբ ժամանակ: 2:1 հաշվով հաղթեց «Փյունիկը» եւ արժանացավ սուպերգավաթին: «Փյունիկի» ավագ Սարգիս Հովսեփյանի գավաթը հանձնեց Հակոբ Տոնոյանի թոռը` Արսեն Տոնոյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play