«ՓՅՈՒՆԻԿՆ» ՈՒ «ՄԻԿԱՆ» ԿԽԱՂԱՐԿԵՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ<br /> ԵՐԱԽՏԱՎՈՐ ՀԱԿՈԲ ՏՈՆՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԸ<br />


«ՓՅՈՒՆԻԿՆ» ՈՒ «ՄԻԿԱՆ» ԿԽԱՂԱՐԿԵՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ
ԵՐԱԽՏԱՎՈՐ ՀԱԿՈԲ ՏՈՆՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԸ

  • 25-05-2007 19:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 27-ի ժամը 19-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլի սուպերգավաթի 10-րդ խաղարկությունը: Պատվավոր մրցանակի համար կմրցեն 2006թ.-ի չեմպիոն «Փյունիկը» եւ գավաթակիր «Միկան»: «Փյունիկն» այս խաղարկությանը մասնակցում է 8-րդ անգամ, որից 4-ում հասել է հաջողության: «Միկան» 4-րդ անգամն է հանդես գալու եւ 4 անգամ էլ նրա մրցակիցը եղել է «Փյունիկը»: Երկու թիմերի մասնակցությամբ սուպերգավաթի 3 նախորդ խաղարկություններում հաղթել է «Փյունիկը»: 2006թ.-ին հաղթող է ճանաչվել «Միկան»` 3:2 հաշվով հաղթելով նույն «Փյունիկին»: Նշենք, որ սուպերգավաթի խաղարկությունն առաջին անգամ անցկացվել է 1996թ.-ին: Այն կրում է հայրենական ֆուտբոլի երախտավոր Հակոբ Տոնոյանի անունը:
Նոյյան տապան  -   Սպորտ