ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ԹԻՄԱՅԻՆ<br /> ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 5-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԹԻՄԻՑ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ԹԻՄԱՅԻՆ
ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 5-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԹԻՄԻՑ

  • 25-05-2007 19:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵԿԱՏԵՐԻՆԲՈՒՐԳ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եկատերինբուրգում անցկացվող կանանց շախմատի աշխարհի թիմային առաջնությունում մայիսի 24-ին տեղի ունեցան 5-րդ փուլի հանդիպումները: Հայաստանի հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտվեց Գերմանիայի թիմին: Առաջատարը Չինաստանի թիմն է 9 միավորով: Ռուսաստանի հավաքականն ունի` 8, Ուկրաինայինը` 7, Վրաստանինը` 6, Վիետնամի եւ Լեհաստանի թիմերը` 5-ական, Հայաստանի եւ Գերմանիայի հավաքականները` 4, Չեխիայինը` 2, Բոտսվանայինը` 0 միավոր:
Նոյյան տապան  -   Սպորտ