120 ՄԼՐԴ. ԴՈԼԱՐ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ԻՐԱՔԻ ԵՎ ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ<br /> ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ<br />


120 ՄԼՐԴ. ԴՈԼԱՐ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ԻՐԱՔԻ ԵՎ ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ
ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ

  • 25-05-2007 15:55:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մի քանի շաբաթ Դեմոկրատական կուսակցության` Սպիտակ տանն ուղղված դիմակայությունը ի վերջո հասավ իր ավարտին, ինչ արդյունքում դեմոկրատները զիջեցին իրենց դիրքերը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ու Սենատը հավանություն են տվել բյուջետային օրինագծին, որի համաձայն, պետք է 120 միլարդ դոլար տրամադրվի Իրաքում եւ Աֆղանստանում իրականացվող ամերիկյան ռազմական գործողությունների ֆինանսավորման համար: Սրա հետ մեկտեղ փաստաթղթում չի նշվում ամերիկյան զորքերի դուրս բերման կոնկրետ ժամանակահատվածը: Հիշեցնենք, որ Կոնգրեսում մեծամասնություն կազմող դեմոկրատները մի քանի շաբաթ շարունակ պահանջում էին, որպեսզի փաստաթղթում նշվեն Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերման կոնկրետ ժամկետը: Սակայն վերջիններս չկարողացան հաղթահարել նախագահի վետոն: Փաստաթղթում կան նաեւ 18 քաղաքական եւ տնտեսական պահանջներ, որոնք պետք է իրականացնի Բաղդադը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play