ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ԷԼԻՍՏԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼԻՔ ԱՇԽԱՐՀԻ ՇԱԽՄԱՏԻ<br /> ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄՐՑԱՇԱՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ԼԵՎՈՆ<br /> ԱՐՈՆՅԱՆԸ<br />


ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ԷԼԻՍՏԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼԻՔ ԱՇԽԱՐՀԻ ՇԱԽՄԱՏԻ
ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄՐՑԱՇԱՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ԼԵՎՈՆ
ԱՐՈՆՅԱՆԸ

  • 24-05-2007 17:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 24-ի Կալմիկիայի մայրաքաղաք Էլիստա մեկնեցին գրոսմայստեր Լեւոն Արոնյանը եւ նրա մարտավկա Գաբրիել Սարգսյանը: Մայիսի 26-ին Էլիստայում տեղի կունենա աշխարհի շախմատի առաջնության հավակնորդների 8 զույգերի մրցամարտերի բացման հանդիսավոր արարողությունը: Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի Մագնուս Կառլսենը (Նորվեգիա): Մյուս 7 զույգերն են` Ալեքսեյ Շիրով (Իսպանիա) - Մայքլ Ադամս (Անգլիա), Պետեր Լեկո (Հունգարիա) - Միխայիլ Գուրեւիչ (Թուրքիա), Հուդիթ Պոլգար (Հունգարիա) - Եվգենի Բարեեւ (Ռուսաստան), Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա) - Սերգեյ Ռուբլեւսկի (Ռուսաստան), Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Վլադիմիր Մալախով (Ռուսաստան), Բորիս Գելֆանդ (Իսրայել) - Ռուստամ Կասիմջանով (Ուզբեկստան), Էթիեն Բաքրո (Ֆրանսիա) - Գատա Կամսկի (ԱՄՆ): Մրցամարտերից յուրաքանչյուրում կխաղարկվի 6-ական պարտիա (մայիսի 27, 28, 29, 31 եւ հունիսի 1, 2): Հավասար` 3:3, հաշվի դեպքում կնշանակվեն արագ շախմատի, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ` կայծակնային խաղի լրացուցիչ հանդիպումներ: Լ.Արոնյանը հաջողության հասնելու պարագայում կմրցի Շիրով - Ադամս զույգի հաղթողի հետ: Մրցաշարի 2-րդ փուլի 4 մրցամարտերը նշանակված են հունիսի 6-13-ը: Մրցաշարի գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Անջեյ Ֆիլիպովիչը (Լեհաստան): Մրցամարտերից յուրաքանչյուրի համար սահմանված մրցանակային հիմնադրամը 40 հազար ԱՄՆ դոլար է:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play