ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԶԱՎԵՆ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԸ 4<br /> ՄԻԱՎՈՐՈՎ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ Է<br />


ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԶԱՎԵՆ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԸ 4
ՄԻԱՎՈՐՈՎ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ Է

  • 21-05-2007 20:00:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ԿԻՐԻՇԻ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լենինգրադի մարզի Կիրիշի քաղաքում անցկացվող «Աշխարհի պատանի աստղեր» շախմատի միջազգային մրցաշարում մայիսի 20-ին կայացան 5-րդ փուլի հանդիպումները: Հայաստանի ներկայացուցիչներից Զավեն Անդրիասյանը ոչ-ոքի խաղաց Նեգի Պատիմարիայի (Հնդկաստան) հետ, իսկ Ավետիք Գրիգորյանը հաղթեց Էդուարդ Գորովիխին (Ռուսաստան): 5 փուլից հետո Զ.Անդրիասյանը եւ Նեգի Պատիմարիան վաստակել են 4-ական միավոր եւ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Ա.Գրիգորյանը 3 միավորով 4-րդ տեղում է:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play