ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԱՌԱՎԵԼԱՊԵՍ ԱՐԴԱՐ<br /> ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԱՌԱՎԵԼԱՊԵՍ ԱՐԴԱՐ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • 21-05-2007 17:20:00   | ԱՄՆ  |  Վերլուծություն
Հարութ Սասունյան «Կալիֆոռնիան կուրյեր»-ի հրատարակիչ Աշխարհի բոլոր հայերը վերջապես կարող են հանգիստ շունչ քաշել այսքան ամիսների ենթադրություններից, ներքին խառնակության վախերից հետո, որ նաեւ Միացյալ Նահանգների ու եվրոպացիների սպառնալիքներից, թե ոչ մաքուր ընտրություններ անցկացնելու դեպքում կդադարեցնեն Հայաստանին տրամադրվող բազմամիլիոն դոլարանոց օգնության ծրագրերը: Հայաստանին վերջապես հաջողվեց անցկացնել առավելապես արդար խորհրդարանական ընտրություններ: Չնայած միջազգային դիտորդները մատնանշում են որոշ անճշտություներ, նրանք միաձայն հաստատում են, որ մայիսի 12-ի ընտրությունները «մեկ քայլ առաջ էին», «հստակ առաջընթաց էին նախորդ ընտրությունների համեմատ» եւ «համապատասխանում էին միջազգային չափանիշներին»: Ավելի քան 20 քաղաքական կուսակցություններ այս ընտրություններին առաջադրել էին իրենց թեկնածուներին, բայց մի քանիսն էլ չէին մասնակցում. կամ ի նշան բողոքի նախորդ անարդար ընտրությունների դեմ, կամ որպեսզի խույս տան սպասվող վատ արդյունքներից խայտառակվելուց: Խորհրդարանական ընտրություններում քաղաքացիները կարող էին քվեարկել երկու քվեաթերթիկով. առաջինով ընտրում էին թեկնածուներին, որոնք ներկայացնում են իրենց շրջանը, (նման Միացյալ Նահանգների Կոնգրեսի ընտրություններին). երկրորդով` համապետական քվեարկությամբ ընտրում էին քաղաքական կուսակցություններին: Խորհրդարանի 131 տեղերից 90-ը բաշխվում է քաղաքական կուսակցությունների միջեւ, որոնք համապետական քվեարկությամբ ստացել էին ձայների առնվազն 5%-ը, իսկ մնացած 41 տեղերը անհատ թեկնածուների համար են: Հինգ կուսակցություններ են հաղթահարել անհրաժեշտ նվազագույն 5%-ի շեմը, որոնցից երեքը կառավարամետ են, իսկ երկուսը ընդդիմադիր: Դրանք են. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ստացել է համապետական քվեների 33%-ը), որի ղեկավար Սերժ Սարգսյանը հաջորդ տարվա փետրվարի նախագահական ընտրությունների առաջատար թեկնածուն է, վերջերս ձեւավորված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ստացել է քվաների 15%-ը) որի առաջնորդն է հարուստ գործարար Գագիկ Ծառուկյանը, ՀՅԴ-ն, որը շահել է ձայների 13%-ը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, որ ստացել է 7% (ղեկավարն է խորհրդարանի նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանը, որը լքել էր իշխող կոալիցիան եւ միացել էր ընդդիմությանը), եւ վերջապես, իր առաջին մուտքը խորհրդարան ապահովեց ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը (շահել է ձայների 6%-ը), որի առաջնորդն է ծագումով ամերիկացի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) համոզիչ քաղաքական հաղթանակ տարավ` մեծամասնականով շահելով 41 մանդատների մեծ մասը, ի հավելումն համամասնականի 1/3-ի: Այժմ ՀՀԿ-ի ձեռքում է խորհրդարանական մանդատների գրեթե կեսը: Առաջիկայում Հանրապետական կուսակցությունը «Բարգավաճ Հայաստան»-ի եւ ՀՅԴ-ի հետ հավանաբար կոալիցիա կկազմեն, ինչը նոր իշխող կոալիցիային հնարավորություն կտա վերահսկել խորհրդարանի տեղերի 80%-ից ավելին: Ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը չհաղթահարեց պահանջվող 5%-ի շեմը, քանի որ չարողաէան կազմել հակակառավարական կոալիցիա եւ ներկայացնել թեկնածուների միասնական ցուցակ: Զարմանալի չի լինի, եթե այս ընդդիմադիր կուսակցությունները ցրվեն կամ վերակազմավորվեն ընտրելով նոր ղեկավարություն: Մյուս կողմից ակնկալվում է, որ Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցության տպավորիչ հաղթանակը նրան կօգնի 2008թ.-ի փետրվարին նախագահ դառնալու: Մենք այժմ ցանկանում են մեր ընթերցողներին նոր տեղեկություններ տալ երկու այլ հրատապ հարցերի մասին: Առաջինը վերաբերում է ԱՄՆ Պետքարտուղարության ներքին «զգայուն» փաստաթղթերին, որոնք ձեռք է բերել ԱՄՆ Հայ դատի գրասենյակը օգտվելով Խոսքի ազատության ակտի տված հնարավորություններից: Նրանք թաքցրել էին, որ դեսպան Ջոն Էվանսի աշխատանքից վաղաժամ հեռացումը այն բանի հետեւանքն էր, որ նա 2005թ.-ի փետրվարին Կալիֆոռնիայում ելույթների ժամանակ օգտագործել էր «Հայոց Ցեղասպանություն» բառերը: Այս փաստաթղթերը ցույց են տալիս, որ մինչ պետքարտուղարության պաշտոնյաները հրապարակավ գովաբանել են դեսպան Էվանսին եւ ցանկություն հայտնել, որ Էվանսը աշխատեր Հայաստանում որպես ԱՄՆ դեսպան հնարավորին չափ երկար, իրականում նրան հրամայել են անմիջապես թողնել իր պաշտոնը եւ վերադառնալ Միացյալ Նահանգներ: Այդ կերպ ԱՄՆ պաշտոնյաները կկարողանային այնուհետեւ սենատորներին ասել, որ քանի որ Հայաստանում չկա ԱՄՆ դեսպան, Սենատը պետք է հաստատի նրա փոխարինող Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը: Այս գաղտագողի մարտավարությունը լիովին ձախողվեց: Դեսպան Հոգլանդի թեկնածությունը առաջադրելուց ավելի քան մեկ տարի անց նա դեռ սպասում է, որ իր թեկնածությունը կհաստատվի: Նրա վերահաստատումը արգելափակել էր սենատոր Ռոբերտ Մենենդեզը: Երկրորդ հարցը: Դատելով տողերիս հեղինակի ստացած էլեկտրոնային նամակների պատճեներից, «Լոս-Անջելես թայմս»-ը շարունակում է անդադար հոսքով բողոքներ ստանալ աշխարհի բոլոր կողմերի հայերից: Նրանք պահանջում են աշխատանքից հեռացնել պատասխանատու խմբագիր Դուգլաս Ֆրանցին, ով խտրականության էր ենթարկել ամերիկահայ լրագրող Մարկ Արաքսին` արգելափակելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա հոդվածը: Միեւնույն ժամանակ, ի պաշտպանություն Ֆրանցի, մի քանի թուրքական կայքէջեր եւ լոբբիստական խմբեր էլեկտրոնային քարոզարշավ են սկսել: Այդպիսի նամակներ ուղարկելով` թուրքերը ակամայից նպաստում են նրա տապալմանը: Թուրքերի կողմից Ֆրանցին օգնլու աճապարանքն իրականում հակառակ ազդեցություն կունենա: Թուրքերի աջակցությունը Ֆրանցին միայն գալիս է հաստատելու այն մեղադրանքները, թե նա թուրքամետ է, այլ ոչ անկախ լրագրող:
Նոյյան տապան  -   Վերլուծություն