ՄԱՀԱՑԵԼ Է ՕՊԵՐԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԵՐԳՉՈՒՀԻ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ <br />


ՄԱՀԱՑԵԼ Է ՕՊԵՐԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԵՐԳՉՈՒՀԻ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ

  • 17-05-2007 15:33:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 16-ին կյանքի 83-րդ տարում իր մահկանացուն կնքեց «Հայկական սոխակը»` հայ օպերային արվեստի մեծագույն վարպետը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Գոհար Գասպարյանը: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից: Գ.Գասպարյանը ծնվել է 1924թ.-ին Կահիրեում: Ուսանել է տեղի երաժշտական ակադեմիայում: 1948թ.-ին հայրենադարձել է: 1949թ.-ից Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես է եկել 23 օպերաներում գլխավոր դերերգերով, իսկ նրա համերգային երկացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play