ՆՈՐԱՅՐ ԲԱԽՏԱՄՅԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ<br /> ՓՈՒԼԻ ԵՐԿՈՒ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՎԵՑ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂԵՐԸ<br />


ՆՈՐԱՅՐ ԲԱԽՏԱՄՅԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ
ՓՈՒԼԻ ԵՐԿՈՒ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՎԵՑ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂԵՐԸ

  • 14-05-2007 19:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 14-ին Երեւան վերադարձավ հրաձիգ Նորայր Բախտամյանը, որը մասնակցում էր մայիսի 2-12-ին Բանգկոկում անցկացված հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին: Օդամղիչ ատրճանակով 10 մ եւ 50 մ տարածություններում նա վաստակեց, համապատասխանաբար, 589 եւ 567 միավոր եւ 2 դեպքում էլ գրավեց 2-րդ տեղը: Մայիսի 28-ին Ն.Բախտամյանը Մյունխենում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության հաջորդ փուլի մրցաշարին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play