ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁՅՈՒԴՈԻՍՏՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹՆԵՐԻ 2<br /> ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁՅՈՒԴՈԻՍՏՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹՆԵՐԻ 2
ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

  • 27-04-2007 20:47:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 28-29-ին Հռոմում կանցկացվի ձյուդո ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը: Հայաստանից այդ մրցումներին կմասնակցեն Աշոտ Բարդիկյանը (60 կգ, Հրազդան), Արթուր Սրապյանը (60 կգ, Գյումրի) եւ Մեսրոպ Բարբարյանը (66 կգ, Հրազդան): Նրանք Հայաստան կվերադառնան ապրիլի 30-ին եւ կնախապատրաստվեն մայիսի 5-6-ին Մոսկվայում անցկացվելիք աշխարհի սուպերգավաթի խաղարկությանը: Մոսկվայում հանդես կգան Եվրոպայի այս տարվա փոխչեմպիոն Հովհաննես Դավթյանը, Արթուր Սրապյանը (2-ն էլ 60 կգ, Գյումրի), Արմեն Նազարյանը, Մեսրոպ Բարբարյանը (2-ն էլ 66 կգ, Հրազդան) եւ Արմեն Իսպիրյանը (81 կգ, Երեւան):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play