ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԻՒԴՈԻՍՏՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՒԱԹՆԵՐԻ 2<br /> ԽԱՂԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐԻ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԻՒԴՈԻՍՏՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՒԱԹՆԵՐԻ 2
ԽԱՂԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐԻ

  • 27-04-2007 20:47:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 28-29-ին Հռոմում կանցկացուի ձիւդո ըմբշամարտի աշխարհի գաւաթի խաղարկութեան հերթական փուլը: Հայաստանից այդ մրցումներին կմասնակցեն Աշոտ Բարդիկյանը (60 կգ, Հրազդան), Արթուր Սրապյանը (60 կգ, Գիւմրի) եւ Մեսրոպ Բարբարյանը (66 կգ, Հրազդան): Նրանք Հայաստան կվերադառնան ապրիլի 30-ին եւ կնախապատրաստուեն մայիսի 5-6-ին Մոսկուայում անցկացուելիք աշխարհի սուպերգավաթի խաղարկութեանը: Մոսկուայում հանդէս կգան Եւրոպայի այս տարուայ փոխչեմպիոն Յովհաննէս Դավթեանը, Արթուր Սրապյանը (2-ն էլ 60 կգ, Գիւմրի), Արմէն Նազարեանը, Մեսրոպ Բարբարյանը (2-ն էլ 66 կգ, Հրազդան) եւ Արմէն Իսպիրեանը (81 կգ, Երեւան):
  -   Սպորտ