ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԿԱՏԱՐՎԵՆ ՔԱՂԱՎԻԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ<br /> ԵՐԵՍՈՒՆԻՑ ԱՎԵԼԻ ԵՆԹԱՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ<br />


ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԿԱՏԱՐՎԵՆ ՔԱՂԱՎԻԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ
ԵՐԵՍՈՒՆԻՑ ԱՎԵԼԻ ԵՆԹԱՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ

  • 26-04-2007 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Քաղավիացիային առնչվող հարցեր են քննարկվել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի ապրիլի 26-ի աշխատանքային հանդիպմանը: Ա.Մովսեսյանը նախագահին է ներկայացրել «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների կողմից կատարվող աշխատանքների ընթացքը եւ տեղեկացրել, որ մայիսի վերջին շահագործման կհանձնվի օդանավակայանի ուղեւորային նոր համալիրը, որից հետո կոնցեսիոների հետ կքննարկվի երկրորդ համալիրի կառուցման հարցը: Խոսվել է նաեւ Ավիացիայի մասին օրենքի նոր խմբագրությամբ ընդունումից հետո շուրջ 35 ենթաօրենսդրական փաստաթղթերում փոփոխություններ անելու անհրաժեշտության մասին: Ռ.Քոչարյանը նշել է, որ դրանք պետք է լինեն կարգապահական եւ կատարողական առումով բարձրակարգ փաստաթղթեր: Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրության, հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաեւ ավիաընկերությունների աշխատանքին առնչվող խնդիրներին: Նախագահը քննարկված հարցերի շուրջ տվել է հանձնարարականներ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play