ԱՊՐԻԼԻ 27-28-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ<br /> ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ<br />


ԱՊՐԻԼԻ 27-28-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ
ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ

  • 26-04-2007 18:45:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 27-28-ին Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա ժողովրդական երգերի կատարող Համլետ Գեւորգյանի մենահամերգը: Համերգին կհնչեն Ջիվանու, Հավասու, Շերամի եւ Նորայր Ժամհարյանի ստեղծագործություններից: Երգչի հրավերով համերգին կմասնակցի ֆրանսահայ աշխարհահռչակ դուդուկահար Լեւոն Մինասյանը: Վերջինիս դուդուկը հնչում է «Քրիստոսի չարչարանքները», «Մայրիկ» եւ այլ ֆիլմերում: Ապրիլի 26-ի ասուլիսում Լ.Մինասյանը հայտնեց, որ ինքը բարձր է գնահատում Հ.Գեւորգյանի արվեստը, եւ մեծ ցանկություն է ունեցել նրա հետ համատեղ համերգներով հանդես գալ: Փարիզում արդեն կայացել է նրանց համերգը, որն արժանացել է ջերմ ընդունելության: «Ֆրանսիացիները հիացած էին Համլետի անզուգական կատարումով: Եվ ես վստահ եմ, որ Հ.Գեւորգյանի ցանկությունը` հայկական ժողովրդական երգն ու դուդուկը տարածել ամբողջ աշխարհով մեկ, շուտով իրականություն կդառնա»,- նշեց Լ.Մինասյանը: Հարցին, թե արդյո՞ք ինքը չի պատրաստվում որեւէ կուսակցության նախընտրական քարոզարշվի շրջանակներում համերգներ ունենալ մարզերում, Հ.Գեւորգյանը պատասխանեց, որ դեռեւս նման առաջարկություն չի ստացել: Միաժամանակ նա նշեց, որ դա նորմալ երեւույթ է, եւ եթե առաջարկեն, ապա ինքը չի մերժի:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play