ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄԵԴԱԼՆԵՐ ՆՎԱՃԵԼ<br /> ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄԵԴԱԼՆԵՐ ՆՎԱՃԵԼ
ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  • 20-04-2007 21:40:00   | Ֆրանսիա  |  Սպորտ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 20 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց մրցաշարում ապրիլի 19-ին Հռիփսիմե Խուրշուդյանը (75 կգ, Քասախ) երկամարտում ցույց տվեց 262 կգ (պոկում` 122 կգ, հրում` 140 կգ) արդյունք եւ գրավեց 1-ին տեղը` նվաճելով չեմպիոնի կոչումը: Իսկ Նազիկ Ավդալյանը (69 կգ, Գյումրի) երկամարտի 241 կգ (պոկում` 105 կգ, հրում` 136 կգ) արդյունքով գրավեց 2-րդ տեղը: Տղամարդկանց պայքարում Տիգրան Մարտիրոսյանը (69 կգ, Գյումրի) արժանացավ արծաթե մեդալի` երկամարտ 331 կգ (155+176): Մեդալների հաշվարկով Հայաստանի հավաքականը ընթանում է 2-րդ տեղում` զիջելով Ռուսաստանի հավաքականին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play