ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄԵԴԱԼՆԵՐ ՆՎԱՃԵԼ
ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
20-04-2007 21:40:00 | Ֆրանսիա | Սպորտ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 20 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի Ստրասբուրգ
քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց
մրցաշարում ապրիլի 19-ին Հռիփսիմե Խուրշուդյանը (75 կգ, Քասախ)
երկամարտում ցույց տվեց 262 կգ (պոկում` 122 կգ, հրում` 140 կգ)
արդյունք եւ գրավեց 1-ին տեղը` նվաճելով չեմպիոնի կոչումը: Իսկ
Նազիկ Ավդալյանը (69 կգ, Գյումրի) երկամարտի 241 կգ (պոկում` 105
կգ, հրում` 136 կգ) արդյունքով գրավեց 2-րդ տեղը:
Տղամարդկանց պայքարում Տիգրան Մարտիրոսյանը (69 կգ, Գյումրի)
արժանացավ արծաթե մեդալի` երկամարտ 331 կգ (155+176):
Մեդալների հաշվարկով Հայաստանի հավաքականը ընթանում է 2-րդ
տեղում` զիջելով Ռուսաստանի հավաքականին: