ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԲԱՆՎՈՐԱԿԱՆՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԵՆ


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԲԱՆՎՈՐԱԿԱՆՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԵՆ

  • 20-04-2007 18:10:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում տնտեսապես ակտիվ բնակչության միջին թվաքանակը հունվար-փետրվարին կազմել է 1 մլն 170,2 հազար մարդ, որոնցից տնտեսության մեջ զբաղված է եղել 92,8%-ը, կամ 1 մլն 085,6 հազարը: Աշխատանք չունեցող 84,6 հազար քաղաքացիներ գրանցվել են ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «ՀՀ Զբաղվածության ծառայություն» գործակալությունում եւ ստացել գործազուրկի կարգավիճակ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, գործազուրկների 71,9%-ը կազմել են կանայք: Այս ցուցանիշը անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 1,1%-ով: Փետրվարին գործատուների կողմից ներկայացվել է 1433 թափուր աշխատատեղի հայտ, որից 1128-ը` բանվորական, 305-ը` ծառայողական, 141` բժշկի, 19-ը` մանկավարժի մասնագիտությունների գծով: Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 1007 մարդ:
Նոյյան տապան  -   Հասարակություն