ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈԿՄ ԲԱՆՈՒՈՐԱԿԱՆ<br /> ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԵՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈԿՄ ԲԱՆՈՒՈՐԱԿԱՆ
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԵՆ

  • 20-04-2007 18:10:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում տնտեսապես ակտիւ բնակչութեան միջին թուաքանակը յունուար-փետրուարին կազմել է 1 մլն 170,2 հազար մարդ, որոնցից տնտեսութեան մէջ զբաղուած է եղել 92,8%-ը, կամ 1 մլն 085,6 հազարը: Աշխատանք չունեցող 84,6 հազար քաղաքացիներ գրանցուել են ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեան «ՀՀ Զբաղվածության ծառայութիւն» գործակալութիւնում եւ ստացել գործազուրկի կարգավիճակ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալների համաձայն, գործազուրկների 71,9%-ը կազմել են կանայք: Այս ցուցանիշը անցեալ տարուայ նոյն ժամանակաշրջանի համեմատ աճել է 1,1%-ով: Փետրուարին գործատուների կողմից ներկայացուել է 1433 թափուր աշխատատեղի յայտ, որից 1128-ը` բանուորական, 305-ը` ծառայողական, 141` բժշկի, 19-ը` մանկավարժի մասնագիտութիւնների գծով: Տարեսկզբից աշխատանքի է տեղաւորուել 1007 մարդ:
  -   Հասարակութիւն