ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀՌՈՄԻ ՊԱՊ ԲԵՆԵԴԻԿՏՈՍ<br /> 16-ՐԴԻՆ<br />


ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀՌՈՄԻ ՊԱՊ ԲԵՆԵԴԻԿՏՈՍ
16-ՐԴԻՆ

  • 18-04-2007 16:15:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԷՋՄԻԱԾԻՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական գիր է հղել Հռոմի Պապ Նորին Սրբություն Բենեդիկտոս 16-րդին` ծննդյան 80-ամյա տարեդարձի առիթով: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից: «Մենք վստահ ենք, որ Ձեր առաջնորդությամբ Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցին իր բազմադարյա առաքելության ներկայիս ժամանակագրության մեջ կարձանագրի նոր հաջողություններ, եւ ջերմ ու եղբայրական հարաբերությունները Հայաստանյայց Առաքելական եւ Հռոմեական Կաթոլիկ եկեղեցիների միջեւ կշարունակեն զարգանալ: Մեր աղոթքն է, որ մեր Եկեղեցիների միջեւ համագործակցությունն ու բարեկամությունը առավել ամրապնդվեն այս նոր դարաշրջանում` մեր հավատացելոց սրտերում քրիստոնեական սիրո եւ եղբայրության ոգու զորացմամբ»,- ասված է Վեհափառ Հայրապետի շնորհավորական ուղերձում: Նորին Սրբությունը մաղթել է 80-ամյա Սրբազան Քահանայապետին քաջառողջություն եւ արդյունաշատ գահակալություն ի մխիթարություն հավատավոր իր հոտի եւ ի պայծառություն Կաթոլիկ Եկեղեցու:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play