ԱՆՎՃԱՐ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻՆՉԵՎ<br /> ՏԱՐԵՎԵՐՋ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՆՑՎԵՆ ԱԱՊ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ<br />


ԱՆՎՃԱՐ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻՆՉԵՎ
ՏԱՐԵՎԵՐՋ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՆՑՎԵՆ ԱԱՊ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

  • 16-04-2007 17:53:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԾԱՂԿԱՁՈՐ, 16 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) համակարգում ապրիլի 1-ից սկսվել են բնակչության գրանցման համակարգի ներդմանն ուղղված աշխատանքները: Դրա շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն կունենա ընտրել իր ԱԱՊ բժշկին: Նոր համակարգի շրջանակներում բնակիչները կարող են գրանցվել ընտանեկան բժիշկների, թերապեւտների, իսկ անչափահասները` մանկաբույժների մոտ: Ինչպես ապրիլի 13-ին Ծաղկաձորում կազմակերպված սեմինարի ժամանակ հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարության Առողջության բարեփոխման եւ բնակչության գրանցման թիմի ղեկավար Գայանե Ղարագեբակյանը, եթե քաղաքացիները մինչեւ տարեվերջ չգրանցվեն, ապա կզրկվեն անվճար ամբուլատոր ծառայություններ ստանալու հնարավորությունից: Ըստ նրա, համակարգը կներդրվի փուլերով. ապրիլի 1-ից հոկտեմբերի 1-ը բնակիչն ԱԱՊ իր բժշկին կընտրի այն բուժհաստատությունից, որտեղ նա ներկայումս սպասարկվում է, իսկ հոկտեմբերից 1-ից` ցանկությամբ դեպքում կարող է տարին 2 անգամ փոխել բժշկին: Նախարարության Առաջնային բուժօգնության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանը նշեց, որ տարեցտարի աճում են ԱԱՊ համակարգին պետբյուջեից հատկացվող գումարները: Այսպես, եթե 2005թ.-ին հատկացվել էր 9,3 մլրդ դրամ, ապա 2007թ.-ին` 16,726 մլրդ դրամ (մոտ 46,5 մլն ԱՄՆ դոլար):
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play