ՀԱՍՈՒՆԱՑԵԼ Է ՏՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՒՄ ՆՈՐ<br /> ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ՈՐԴԵԳՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ,- ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ<br />


ՀԱՍՈՒՆԱՑԵԼ Է ՏՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՒՄ ՆՈՐ
ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ՈՐԴԵԳՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ,- ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ

  • 12-04-2007 20:52:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների թվի մեծացման, բարձրակարգ մասնագիտական կադրերի պատրաստման, հայկական ընկերությունների ներկայությունը միջազգային ցուցահանդեսներում ապահովելու եւ Հայաստանում ցուցահանդեսներ անցկացնելու հնարավորությունների ստեղծմանը վերաբերող հարցերն են քննարկվել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՏՏ ոլորտի մեկ տասնյակից ավելի ընկերությունների ղեկավարների ապրիլի 12-ի հանդիպման ժամանակ: Ռ.Քոչարյանը նշել է, որ արդեն իսկ հաղթահարված են կապի նախկին մենաշնորհային վիճակի հետ կապված դժվարությունները, ինչը եւս լավ ազդակ կլինի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման նոր մակարդակ ապահովելու համար: Ընկերությունների ղեկավարները նշել են, որ թեեւ այս ոլորտում տարեկան 20-30% աճ է արձանագրվում, ոլորտի բաժինը տնտեսական, հատկապես, արտահանման ցուցանիշներում դեռեւս մեծ չէ, ինչը չի համապատասխանում ՏՏ ոլորտի իրական ներուժին: Որոշ քննարկված հարցերի վերաբերյալ հնչել են կոնկրետ առաջարկներ: Մասնավորապես, առաջարկվել է այս ոլորտի ընկերությունների քանակն ընդլայնելու համար ներգրավել նպատակային վարկային ռեսուրսներ, մեծ թվով բարձրակարգ ինժեներական կադրեր ունենալու համար ստեղծել առանձին ուսուցողական կենտրոն, որտեղ կանցկացվեն վերապատրաստման կարճաժամկետ դասընթացներ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ին հայտնեցին ՀՀ նախագահի Մամուլի գրասենյակից, Ռ.Քոչարյանն ասել է, որ պետությունը շահագրգիռ է արագ ընթացք տալ բոլոր նպաստավոր առաջարկներին: Նա նաեւ շեշտել է, որ արդեն հասունացել է ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգում նոր մոտեցումներ որդեգրելու անհրաժեշտությունը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play