ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵՑ<br /> ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ 2 ՆՈՐ ՌԵԿՈՐԴ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵՑ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ 2 ՆՈՐ ՌԵԿՈՐԴ

  • 12-04-2007 15:16:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 9-11-ին Վանաձորում անցկացվեց Հայաստանի ծանրամարտի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցեցին 62 ծանրորդներ: Չեմպիոն դարձան Ռուբեն Մամոյանը (56 կգ), Ժորա Խալաթյանը (62 կգ), Արայիկ Միրզոյանը (69 կգ, երեքն էլ Էջմիածին), Արամ Անդրիկյանը (77 կգ, Սեւան), Տարոն Թովմասյանը (85 կգ), Ռաֆիկ Հակոբյանը (94 կգ), Սեւակ Սահակյանը (105 կգ) եւ Արտակ Մկրտչյանը (105 կգ-ից բարձր, բոլորն էլ Քասախ): Առաջնությունում հանրապետական երիտասարդական ռեկորդներ սահմանեցին Սեւակ Սահակյանը (երկամարտ, 378 կգ) եւ Արտակ Մկրտչյանը (երկամարտ, 392 կգ): Ըստ ծանրամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, Եվրոպայի բազմակի չեմպիոն եւ մրցանակակիր Աշոտ Դանիելյանի, առաջնությունում արձանագրված արդյունքները գոհացնող են: Նա հայտնեց, որ առաջիկայում նախատեսված է անցկացնել ուսումնամարզական 3 հավաք, որոնց կհաջորդի մասնակցությունը հունիսի 9-ին Պրահայում (Չեխիա) մեկնարկելիք աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play