ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՈՒԵՑ<br /> ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ 2 ՆՈՐ ՌԵԿՈՐԴ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՈՒԵՑ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ 2 ՆՈՐ ՌԵԿՈՐԴ

  • 12-04-2007 15:16:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 9-11-ին Վանաձորում անցկացուեց Հայաստանի ծանրամարտի երիտասարդական առաջնութիւնը, որին մասնակցեցին 62 ծանրորդներ: Չեմպիոն դարձան Ռուբէն Մամոյեանը (56 կգ), Ժորա Խալաթեանը (62 կգ), Արայիկ Միրզոեանը (69 կգ, երեքն էլ Էջմիածին), Արամ Անդրիկեանը (77 կգ, Սեւան), Տարոն Թովմասեանը (85 կգ), Ռաֆիկ Յակոբեանը (94 կգ), Սեւակ Սահակեանը (105 կգ) եւ Արտակ Մկրտչեանը (105 կգ-ից բարձր, բոլորն էլ Քասախ): Առաջնութիւնում հանրապետական երիտասարդական ռեկորդներ սահմանեցին Սեւակ Սահակեանը (երկամարտ, 378 կգ) եւ Արտակ Մկրտչեանը (երկամարտ, 392 կգ): Ըստ ծանրամարտի երիտասարդական հաւաքականի աւագ մարզիչ, Եւրոպայի բազմակի չեմպիոն եւ մրցանակակիր Աշոտ Դանիելեանի, առաջնութիւնում արձանագրուած արդիւնքները գոհացնող են: Նա յայտնեց, որ առաջիկայում նախատեսուած է անցկացնել ուսումնամարզական 3 հաւաք, որոնց կյաջորդի մասնակցութիւնը յունիսի 9-ին Պրահայում (Չեխիա) մեկնարկելիք աշխարհի երիտասարդական առաջնութիւնը:
  -   Սպորտ