ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br /> 5,5 ՄԻԱՎՈՐՈՎ ԲԱԺԱՆՈՒՄ Է 2-8-ՐԴ ՏԵՂԸ<br />


ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
5,5 ՄԻԱՎՈՐՈՎ ԲԱԺԱՆՈՒՄ Է 2-8-ՐԴ ՏԵՂԸ

  • 10-04-2007 18:48:00   | Գերմանիա  |  Սպորտ
ԴՐԵԶԴԵՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանիայի Դրեզդեն քաղաքում անցկացվող Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունում ապրիլի 9-ին կայացան 7-րդ փուլի հանդիպումները: Տղամարդկանց մրցաշարում 7 հնարավորից 6 միավոր է վաստակել եւ միանձնյա առաջատարն է Անդրեյ Վոլոկիտինը (Ուկրաինա): Հայաստանի պատվիրակներից Արտաշես Մինասյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Արման Փաշիկյանը վաստակել են 4,5-ական միավոր եւ, համապատասխանաբար, զբաղեցնում են 54, 57 եւ 97-րդ տեղերը: Ռաֆայել Վահանյանը, Զավեն Անդրիասյանը եւ Գաբրիել Սարգսյանն ունեն 4-ական, իսկ Տիգրան Քոթանջյանն ու Կարեն Ասրյանը` 3,5-ական միավոր: Կանանց մրցաշարի միանձնյա առաջատարը Տատյանա Կոզինցեւան է (Ռուսաստան), որը 7 հնարավորից ունի 7 միավոր: Էլինա Դանիելյանը 7 մասնակիցների հետ 5,5-ական միավորով բաժանում է 2-8-րդ տեղը: Իսկ Լիլիթ Մկրտչյանը եւ Սիրանուշ Անդրիասյանն ունեն 4-ական միավոր: Դրեզդենում է գտնվում նաեւ Լեւոն Արոնյանը, որը հետեւում է իր թիմակիցների ելույթներին: Մրցավարտից հետո նա հավաքականի հետ կվերադառնա Հայաստան եւ կնախապատրաստվի Վլադիմիր Կրամնիկի հետ Երեւանում մայիսին անցկացվելիք արագ շախմատի մրցամարտին: Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունում ապրիլի 10-ը հանգստի օր է հայտարարված: 48
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play