ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼԵԱՆԸ ԵՒՐՈՊԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ<br /> 5,5 ՄԻԱՒՈՐՈՎ ԲԱԺԱՆՈՒՄ Է 2-8-ՐԴ ՏԵՂԸ<br />


ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼԵԱՆԸ ԵՒՐՈՊԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ
5,5 ՄԻԱՒՈՐՈՎ ԲԱԺԱՆՈՒՄ Է 2-8-ՐԴ ՏԵՂԸ

  • 10-04-2007 18:48:00   |   |  Սպորտ
ԴՐԵԶԴԷՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանիայի Դրեզդէն քաղաքում անցկացուող Եւրոպայի շախմատի անհատական առաջնութիւնում ապրիլի 9-ին կայացան 7-րդ փուլի հանդիպումները: Տղամարդկանց մրցաշարում 7 հնարաւորից 6 միաւոր է վաստակել եւ միանձնեայ առաջատարն է Անդրեյ Վոլոկիտինը (Ուկրաինա): Հայաստանի պատուիրակներից Արտաշէս Մինասեանը, Տիգրան Լ. Պետրոսեանը եւ Արման Փաշիկյանը վաստակել են 4,5-ական միաւոր եւ, համապատասխանաբար, զբաղեցնում են 54, 57 եւ 97-րդ տեղերը: Ռաֆայէլ Վահանեանը, Զաւէն Անդրիասեանը եւ Գաբրիէլ Սարգսեանն ունեն 4-ական, իսկ Տիգրան Քոթանջյանն ու Կարեն Ասրեանը` 3,5-ական միաւոր: Կանանց մրցաշարի միանձնեայ առաջատարը Տատեանա Կոզինցեւան է (Ռուսաստան), որը 7 հնարաւորից ունի 7 միաւոր: Էլինա Դանիելեանը 7 մասնակիցների հետ 5,5-ական միաւորով բաժանում է 2-8-րդ տեղը: Իսկ Լիլիթ Մկրտչեանը եւ Սիրանուշ Անդրիասյանն ունեն 4-ական միաւոր: Դրեզդէնում է գտնւում նաեւ Լեւոն Արոնեանը, որը հետեւում է իր թիմակիցների ելոյթներին: Մրցավարտից յետոյ նա հաւաքականի հետ կվերադառնայ Հայաստան եւ կնախապատրաստուի Վլադիմիր Կրամնիկի հետ Երեւանում մայիսին անցկացուելիք արագ շախմատի մրցամարտին: Եւրոպայի շախմատի անհատական առաջնութիւնում ապրիլի 10-ը հանգստի օր է յայտարարուած: 48
  -   Սպորտ