ՀԱՅ ՌԵԳԲԻՍՏՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԱԶԳԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳԱՎԱԹԻ<br /> ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ<br />


ՀԱՅ ՌԵԳԲԻՍՏՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԱԶԳԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳԱՎԱԹԻ
ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ

  • 09-04-2007 18:06:00   | Դանիա  |  Սպորտ
ՕԴԵՆՍԵ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դանիական Օդենսե քաղաքի քաղաքային մարզադաշտում ապրիլի 7-ին կայացավ ռեգբիի ազգերի եվրոպական գավաթի "3A" դիվիզիոնի հանդիպումը Դանիայի եւ Հայաստանի հավաքականների միջեւ: Խաղն անցավ համառ պայքարում եւ ավարտվեց հայ ռեգբիստների հաղթանակով` 11:3 հաշվով: Դա Հայաստանի հավաքականի առաջին հաղթանակն էր 2006-2007թթ.-ի մրցաշրջանում, որը նա սկսեց պարտություններով Շվեյցարիայի եւ Շվեդիայի հավաքականներից: Ներկայումս Հայաստանի հավաքականը հինգ միավորով դիվիզիոնում զբաղեցնում է չորրորդ տեղը` զիջելով Շվեյցարիայի, Շվեդիայի եւ Դանիայի թիմերին: Նշենք, որ Դանիայի հավաքականն արդեն ավարտել է իր ելույթները: Իսկ Հայաստանի հավաքականը եւս մի խաղ կանցկացնի ապրիլի 28-ին իր դաշտում Սերբիայի հավաքականի հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play