ՀԱՅ ՌԵԳԲԻՍՏՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՅԱՂԹԱՆԱԿԸ ԱԶԳԵՐԻ ԵՒՐՈՊԱԿԱՆ ԳԱՒԱԹԻ<br /> ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆԸ<br />


ՀԱՅ ՌԵԳԲԻՍՏՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՅԱՂԹԱՆԱԿԸ ԱԶԳԵՐԻ ԵՒՐՈՊԱԿԱՆ ԳԱՒԱԹԻ
ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆԸ

  • 09-04-2007 18:06:00   |   |  Սպորտ
ՕԴԵՆՍԵ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դանիական Օդենսե քաղաքի քաղաքային մարզադաշտում ապրիլի 7-ին կայացաւ ռեգբիի ազգերի եւրոպական գաւաթի "3A" դիվիզիոնի հանդիպումը Դանիայի եւ Հայաստանի հաւաքականների միջեւ: Խաղն անցաւ համառ պայքարում եւ աւարտուեց հայ ռեգբիստների յաղթանակով` 11:3 հաշւով: Դա Հայաստանի հաւաքականի առաջին յաղթանակն էր 2006-2007թթ.-ի մրցաշրջանում, որը նա սկսեց պարտություններով Շվեյցարիայի եւ Շվեդիայի հաւաքականներից: Ներկայումս Հայաստանի հաւաքականը հինգ միաւորով դիվիզիոնում զբաղեցնում է չորրորդ տեղը` զիջելով Շվեյցարիայի, Շվեդիայի եւ Դանիայի թիմերին: Նշենք, որ Դանիայի հաւաքականն արդէն աւարտել է իր ելոյթները: Իսկ Հայաստանի հաւաքականը եւս մի խաղ կանցկացնի ապրիլի 28-ին իր դաշտում Սերբիայի հաւաքականի հետ:
  -   Սպորտ