ՓԱՐԻԶՈՒՄ ԲԱՑՎԵԼ ԵՆ ԱՐՇԻԼ ԳՈՐԿՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ<br /> ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԸ<br />


ՓԱՐԻԶՈՒՄ ԲԱՑՎԵԼ ԵՆ ԱՐՇԻԼ ԳՈՐԿՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԸ

  • 04-04-2007 18:35:00   | Ֆրանսիա  |  Մշակույթ
ՓԱՐԻԶ, 4 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում Փարիզի Ժամանակակից արվեստի ազգային թանգարանում` Պոմպիդու կենտրոնում, եւ Գալուստ Գյուլբենկյան Մշակութային կենտրոնում ապրիլի 2-ին բացվել են ամերիկահայ մեծ նկարիչ Արշիլ Գորկու (Ոստանիկ Ադոյան, 1904-1948) ստեղծագործությունների ցուցահանդեսները: Ներկայացված են նկարչի քառասունից ավելի կտավներ եւ գծանկարներ, որոնք բերվել են ԱՄՆ-ից, Պորտուգալիայից, Անգլիայից, ինչպես նաեւ Պոմպիդու կենտրոնի եւ առանձին անհատների հավաքածուներից: Ցուցահանդեսների բացմանը մասնակցում էին Ժորժ Պոմպիդու Արվեստի եւ Մշակույթի ազգային կենտրոնի նախագահ Բրունո Ռասինը, Գալուստ Գյուլբենկյան հաստատության Վարչական խորհրդի նախագահ Էմիլիո Լուի Վիլարը (Լիսաբոն) եւ Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը; Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրության, արարողությանը ներկա էին նաեւ Ա.Գորկու կինը, դուստրը եւ թոռները:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play