ՌՈՒԲԵՆ ՔՈՉԱՐԸ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԵՐԿՈՒ` «ՆԱՐԵԿ» ԵՎ<br /> «ԱՅՍՊԻՍԻ ԲԱՆԵՐ» ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՎՐԱ<br />


ՌՈՒԲԵՆ ՔՈՉԱՐԸ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԵՐԿՈՒ` «ՆԱՐԵԿ» ԵՎ
«ԱՅՍՊԻՍԻ ԲԱՆԵՐ» ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՎՐԱ

  • 31-03-2007 16:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը միանգամից սկսել է աշախատել երկու նոր` «Նարեկ» եւ «Այսպիսի բաներ» հայ-ամերիկյան համատեղ արտադրության գեղարվեստական ֆիլմերի վրա: «Բլու լայն» ամերիկյան կինոկազմակերպության եւ Հայստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսավորմամբ արդեն սկսվել են ռեժիսորի «Այսպիսի բաներ» ֆիլմի նկարահանման աշխատանքները, իսկ «Նարեկ» ֆիլմը դեռեւս գտնվում է նախապատրաստական փուլում: Այս մասին մարտի 31-ին «Ուրբաթ» ակումբում կայացած հանդիպման ժամանակ հայտնեց Ռուբեն Քոչարը: Ռեժիսորի խոսքերով, «Այսպիսի բաներ» ֆիլմում կներկայացվի մի խումբ հայտնի ռեժիսորների` Լյուկ Բեսոնի, Քվենտին Տարանտինոյի եւ այլոց ֆիլմերի թողած հետեւանքները երիտասարդության վրա: «Այդ ֆիլմերում բացակայում է իրական կյանքը, հերոսները շփվում են վիրտուալ աշխարհում, ինչն իր հետ բերում է անբնական եւ շփոթ իրավիճակ նրանց հոգիներում»,- նշեց հեղինակը: Ֆիլմի գլխավոր դերերից մեկը մարմնավորելու է Հովհաննես Բաբախանյանը. դա լինելու է հոգեւորականի դեր, ով եւս վիրտուալ կյանքում կորցրել է հավատքը եւ հեռացել եկեղեցուց: Ռ.Քոչարը նշեց, որ այս սեպտեմբերին ֆիլմի վրա կատարվող աշխատանքները կավարտվեն, եւ պրեմիերան կկայանա ԱՄՆ-ում: Ռեժիսորը հայտնեց նաեւ, որ «Նարեկ» գեղարվեստական ֆիլմը դեռեւս գտնվում է նախապատրաստական փուլում. փոփոխվում է սցենարը, հստակեցված չէ դերասանական կազմը: «Այս ֆիլմը ինձ համար շատ կարեւոր նշանակություն ունի, քանի որ Գրիգոր Նարեկացին բացառիկ երեւույթ է: Նրա անձը եւ ստեղծագործությունները ինձ համար ուղեցույց են: Իմ նպատակն է` այս փորձություններով լի աշխարհում ներկայացնել Նարեկացու հավատքի առեղծվածն ու կարեւորությունը»,- ասաց հեղինակը: «Նարեկ»-ը նկարահանվելու է Հայաստանում, եւ եթե հնարավոր լինի, նաեւ` Թուրքիայում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play