ԿՈՒՅՐ ԵՎ ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ «ԱՄԲԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՎՈՆ<br /> ԱՐՈՆՅԱՆԸ 10,5 ՄԻԱՎՈՐՈՎ 4-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է<br />


ԿՈՒՅՐ ԵՎ ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ «ԱՄԲԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՎՈՆ
ԱՐՈՆՅԱՆԸ 10,5 ՄԻԱՎՈՐՈՎ 4-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է

  • 28-03-2007 19:15:00   | Մոնակո  |  Սպորտ
ՄՈՆԱԿԱ, 28 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոնակոյում անցկացվող «Ամբեր» անվանումով կույր եւ արագ շախմատի շոու-մրցաշարում մարտի 27-ին կայացան 9-րդ փուլի հանդիպումները: Լեւոն Արոնյանը այդ փուլում մրցեց Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) հետ: Կույր շախմատում հաղթեց Արոնյանը, իսկ արագում` Անանդը: Մրցաշանրում առաջատարը Վլադիմիր Կրամնիկն է (Ռուսաստան), որը 18 հնարավորից վաստակել է 13,5 միավոր: Առաջատարին 11,5-ական միավորով հաջորդում են Վ.Անանդը եւ Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա): Լեւոն Արոնյանը, 10,5 միավորով 4-րդ տեղում է: Մրցաշարի ավարտին մնացել է 2 փուլ: Մարտի 28-ին Արոնյանի մրցակիցը Թեյմուր Ռաջաբովն է (Ադրբեջան): Հաջորդ օրը հայ շախմատիստը մրցելու է Վասիլի Իվանչուկի հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play