ԿՈՅՐ ԵՎ ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ «ԱՄԲԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՒՈՆ<br /> ԱՐՈՆԵԱՆԸ 10,5 ՄԻԱՒՈՐՈՎ 4-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է<br />


ԿՈՅՐ ԵՎ ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ «ԱՄԲԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՒՈՆ
ԱՐՈՆԵԱՆԸ 10,5 ՄԻԱՒՈՐՈՎ 4-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է

  • 28-03-2007 19:15:00   |   |  Սպորտ
ՄՈՆԱԿԱ, 28 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոնակոյում անցկացուող «Ամբեր» անուանումով կոյր եւ արագ շախմատի շոու-մրցաշարում մարտի 27-ին կայացան 9-րդ փուլի հանդիպումները: Լեւոն Արոնեանը այդ փուլում մրցեց Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) հետ: Կոյր շախմատում յաղթեց Արոնեանը, իսկ արագում` Անանդը: Մրցաշանրում առաջատարը Վլադիմիր Կրամնիկն է (Ռուսաստան), որը 18 հնարաւորից վաստակել է 13,5 միաւոր: Առաջատարին 11,5-ական միաւորով յաջորդում են Վ.Անանդը եւ Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա): Լեւոն Արոնեանը, 10,5 միաւորով 4-րդ տեղում է: Մրցաշարի աւարտին մնացել է 2 փուլ: Մարտի 28-ին Արոնեանի մրցակիցը Թեյմուր Ռաջաբովն է (Ադրբեջան): Յաջորդ օրը հայ շախմատիստը մրցելու է Վասիլի Իվանչուկի հետ:
  -   Սպորտ