«ԵՎՐՈ-2008»-Ի ԾՐԱԳՐՈՎ ՄԱՐՏԻ 28-ԻՆ ԿԿԱՅԱՆԱ ԼԵՀԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ<br /> ՀԱՆԴԻՊՈՒՄԸ<br />


«ԵՎՐՈ-2008»-Ի ԾՐԱԳՐՈՎ ՄԱՐՏԻ 28-ԻՆ ԿԿԱՅԱՆԱ ԼԵՀԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

  • 27-03-2007 19:25:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեհաստան է մեկնել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, որը «Եվրո-2008»-ի ծրագրով մարտի 28-ին Կելցե քաղաքի «Կորոնա» մարզադաշտում կմրցի այդ երկրի հավաքականի հետ: Թիմը մրցավայր են ուղեկցել մարզիչներ Վարդան Մինասյանը եւ Արմեն Գյուլբուդաղյանցը: Հայաստանը խաղին հայտավորել է 20 ֆուտբոլիստի. դարպասապահներ` Ռոման Բերեզովսկի, Գեւորգ Կասպարով, պաշտպաններ` Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան, Վալերի Ալեքսանյան, Եղիշե Մելիքյան, Արարատ Առաքելյան, Կարեն Դոխոյան, կիսապաշտպաններ` Լեւոն Պաչաջյան, Ռաֆայել Նազարյան, Հենրիկ Մխիթարյան, Արտավազդ Քարամյան, Ռոմիկ Խաչատրյան, Սամվել Մելքոնյան, Համլետ Մխիթարյան, Արմեն Շահգելդյան, հարձակվողներ` Արա Հակոբյան, Էդգար Մանուչարյան, Ռոբերտ Զեբելյան, Արման Քարամյան: Խաղը սպասարկելու է Նորվեգիայի մրցավարական խումբը` ՖԻՖԱ-ի մրցավար Ռունե Պետերսոնի գլխավորությամբ:
Նոյյան տապան  -   Սպորտ