ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 18 ՀԱԶԱՐ 935 ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ<br /> ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ ԵՆԹԱԿԱ ՉԵՆ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 18 ՀԱԶԱՐ 935 ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ
ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ ԵՆԹԱԿԱ ՉԵՆ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ

  • 23-03-2007 21:55:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի տարածքում հաշվառված եւ փաստագրված է 24 հազար 152 հուշարձան, որոնք պետությունը համարում է պատմամշակութային հուշարձաններ: Դրանցից 18 հազար 935-ը ենթակա չեն օտարաման եւ սեփականաշնորհման: Ինչպես մարտի 23-ին Մամուլի ազգային ակումբում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Պատմամշակութային հուշարձանների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Հակոբ Սիմոնյանը, այդ հուշարձանների թիվը անընդհատ կարող է ավելանալ նոր անուններով. շինարակական աշխատանքների, բնագիտական պեղումների հետեւանքով կարող են բացահայտվել նորերը: Հ.Սիմոնյանի խոսքերով, Հայաստանի անկախացումից հետո անհարժեշտություն առաջացավ օրենքների եւ իրավական ակտերի միջոցով համակարգել ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ, այդ թվում հուշարձանների պահպանության հարցը: Այդ նպատակով սկսեցին փաստագրվել Հայաստանի տարծքում գոյություն ունեցող հուշարձանները` յուրաքանչյուր մարզի համար կազմելով առանձին ցուցակ: Մշակվեց եւ հաստատվեց անշարժ հուշարձանների պահպանությանը վերաբերող երեք կարեւոր օրենք, որոնցով փաստորեն պետությունը լիիրավ հսկողություն է սահմանում դրանց պահպանության համար: «Այս օրենքների ընդունումով փաստորեն վերացավ այն վտանգը, որով յուրաքանչյուր պահի կարող էին կամայականորեն ոչնչացվել կամ վնասվել այդ հուշարձանները. կառուցապատման կամ մելորացիայի աշխատանքների արդյունքում»,- ընդգծեց Հ.Սիմոնյանը: Անդրադառնալով Երեւան քաղաքի պատմամշակութային հուշարձանների պահպանությանը, ասուլիսին մասնակից Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը եւ Հ.Սիմոնյանը նշեցին, որ այստեղ ոչնչացվել են 19-րդ դարի բազմաթիվ հուշարձաններ` շինարարական աշխատանքների հետեւանքով: Նրանք պնդեցին, որ ժամանակին ականավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը իր նախագծերում ամեն կերպ պահպանել է հին շենքերն ու կառույցները: Ներկաները անդրադառնալով Աղթամար կղզու Սբ.Խաչ եկեղեցու վերաբացմանը, նշեցին, որ 10-րդ դարի բացառիկ այդ հուշարձանը այսօր գտնվում է այլ պետության տարածքում, եւ իրենք չեն կարող միջամտել այնտեղ տեղ գտած թերությունները վերացնելու կամ շտկելու խնդրին: «Կարեւորն այն է, որ այսօր այդ եկեղեցին վերկանգնվել է, եւ հայկական պատվիրակության այցը Թուրքիա կարող է համագործակցության նոր դաշտ ստեղծել այնտեղ գտնվող մյուս եկեղեցիների վերկանգնման համար»,- ընդգծեց Մ.Մինասյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play