Ավտոպատահար Երեւան-Երասխ ճանապարհին


Ավտոպատահար Երեւան-Երասխ ճանապարհին

  • 11-07-2011 12:20:11   | Հայաստան  |  Հասարակություն
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ոստիկանության մամլո ծառայությունից, հուլիսի 11-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 07.00-ի սահմաններում 1986 թ. ծնված Սուրիկ Թ.-ի վարած «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Երասխ ճանապարհի 9-րդ կմ-ին բախվել է 1963 թ. ծնված Ժիրիկ Ս.-ի վարած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենային: Պատահարի հետեւանքով Սուրիկ Թ.-ն եւ չորս ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:
Նոյյան տապան  -   Հասարակություն