ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ՄԱՐՏԻ 26-ԻՑ ԱՊՐԻԼԻ 1-Ը ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ<br />


ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ՄԱՐՏԻ 26-ԻՑ ԱՊՐԻԼԻ 1-Ը ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ

  • 22-03-2007 20:57:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բելառուսի Հանրապետությունում մարտի 26-ից ապրիլի 1-ը կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր: 62-հոգանոց հայկական պաշտոնական պատվիրակությունը կգլխավորի ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանը: Այս մասին մարտի 22-ի մամլո ասուլիսում հայտնեց նախարարության արտաքին կապերի վարչության պետ Սուսաննա Խաչատրյանը: Ս.Խաչատրյանը նշեց, որ Բելառուսի Ազգային գեղարվեստի թանգարանում կբացվեն գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի գործերի ցուցահանդեսը, Պատմության եւ ազգային թանգարանում` «Հայաստան. ճարտարապետություն եւ բնապատկեր», Կինոյի տանը` «Արվեստ առանց սահմանների. Սերգեյ Փարաջանովի աշխարհը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսները: Բելառուսի տարբեր քաղաքներում հանդես կգան Մնջախաղի եւ Կամերային թատրոնների կոլեկտիվները, իսկ Մինսկի Կինոյի տանը տեղի կունենան «Հայկական կինոյի օրեր»: Մինսկում Հայաստանի մշակույթի օրերի հանդիսավոր բացման գալա համերգին կմասնակցեն «Բարեկամություն» անսամբլի վարպետները, երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանները եւ Բելառուսում անցկացվող «Սլավյանսկի բազար» արվեստների միջազգային փառատոնի մասնակից հայ երգիչները: Ս.Խաչատրյանը հայտնեց նաեւ, որ Բելառուսում մշակույթի օրերի շրջանակներում տեղի կունենան երկու երկրների մշակույթի նախարարների աշխատանքային հանդիպումներ, համատեղ ասուլիս, ինչպես նաեւ մի շարք հանդիպումներ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play