ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ՄԱՐՏԻ 26-ԻՑ ԱՊՐԻԼԻ 1-Ը ԿԱՆՑԿԱՑՈՒԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ՄՇԱԿՈՅԹԻ ՕՐԵՐ<br />


ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ՄԱՐՏԻ 26-ԻՑ ԱՊՐԻԼԻ 1-Ը ԿԱՆՑԿԱՑՈՒԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՄՇԱԿՈՅԹԻ ՕՐԵՐ

  • 22-03-2007 20:57:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բելառուսի Հանրապետութիւնում մարտի 26-ից ապրիլի 1-ը կանցկացուեն Հայաստանի մշակոյթի օրեր: 62-հոգանոց հայկական պաշտօնական պատուիրակութիւնը կգլխաւորի ՀՀ մշակոյթի եւ երիտասարդության հարցերի նախարար Յասմիկ Պողոսեանը: Այս մասին մարտի 22-ի մամլոյ ասուլիսում յայտնեց նախարարութեան արտաքին կապերի վարչութեան պետ Սուսաննա Խաչատրեանը: Ս.Խաչատրեանը նշեց, որ Բելառուսի Ազգային գեղարուեստի թանգարանում կբացուեն գեղանկարիչ Յակոբ Յակոբեանի գործերի ցուցահանդէսը, Պատմութեան եւ ազգային թանգարանում` «Հայաստան. ճարտարապետութիւն եւ բնապատկեր», Կինոյի տանը` «Արուեստ առանց սահմանների. Սերգեյ Փարաջանովի աշխարհը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսները: Բելառուսի տարբեր քաղաքներում հանդէս կգան Մնջախաղի եւ Կամերային թատրոնների կոլեկտիվները, իսկ Մինսկի Կինոյի տանը տեղի կունենան «Հայկական կինոյի օրեր»: Մինսկում Հայաստանի մշակոյթի օրերի հանդիսաւոր բացման գալա համերգին կմասնակցեն «Բարեկամութիւն» անսամբլի վարպետները, երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանները եւ Բելառուսում անցկացուող «Սլավյանսկի բազար» արուեստների միջազգային փառատոնի մասնակից հայ երգիչները: Ս.Խաչատրեանը յայտնեց նաեւ, որ Բելառուսում մշակոյթի օրերի շրջանակներում տեղի կունենան երկու երկրների մշակոյթի նախարարների աշխատանքային հանդիպումներ, համատեղ ասուլիս, ինչպէս նաեւ մի շարք հանդիպումներ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
  -   Մշակոյթ