ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ 3,5 ՄԻԱՎՈՐՈՎ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ՍԱՖՐԱՅԻ<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՂՅՈՒՍԱԿԸ<br />


ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ 3,5 ՄԻԱՎՈՐՈՎ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ՍԱՖՐԱՅԻ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՂՅՈՒՍԱԿԸ

  • 21-03-2007 20:00:00   | Իսպանիա  |  Սպորտ
ՍԱՖՐԱ, 21 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսպանիայի մերձմադրիդյան Սաֆրա առողջարանային բնակավայրում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում մարտի 20-ին կայացան 4-րդ փուլի հանդիպումները: Գաբրիել Սարգսյանը հաղթեց Սաշիկիրային (Հնդկաստան) եւ 3,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրանից 1 միավոր պակաս ունի 2-րդ տեղում ընթացող Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play