ԳԱԲՐԻԷԼ ՍԱՐԳՍԵԱՆԸ 3,5 ՄԻԱՒՈՐՈՎ ԳԼԽԱՒՈՐՈՒՄ Է ՍԱՖՐԱՅԻ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՂԻՒՍԱԿԸ
21-03-2007 20:00:00 | | Սպորտ
ՍԱՖՐԱ, 21 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսպանիայի մերձմադրիդյան
Սաֆրա առողջարանային բնակավայրում
անցկացուող շախմատի միջազգային մրցաշարում մարտի 20-ին կայացան 4-րդ
փուլի հանդիպումները: Գաբրիէլ Սարգսեանը յաղթեց Սաշիկիրային
(Հնդկաստան) եւ 3,5 միաւորով միանձնեայ գլխաւորում է մրցաշարային
աղիւսակը: Նրանից 1 միաւոր պակաս ունի 2-րդ տեղում ընթացող
Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա):