«ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԱՄՆ-ԻՑ ՈՒՂԱՐԿՎԱԾ<br /> ԿՈԿԱԻՆ ՏԵՍԱԿԻ ԹՄՐԱՄԻՋՈՑ<br />


«ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԱՄՆ-ԻՑ ՈՒՂԱՐԿՎԱԾ
ԿՈԿԱԻՆ ՏԵՍԱԿԻ ԹՄՐԱՄԻՋՈՑ

  • 21-03-2007 17:11:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մաքսային պետական կոմիտեի աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրում ԱՄՆ-ից FedEx փոստային ծառայության միջոցով ուղարկված ծանրոցում մարտի 12-ին հայտնաբերել են մեծ քանակությամբ` 139 գրամ, կոկաին տեսակի թմրամիջոց: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին կոմիտեի լրատվական ծառայությունից, թմրամիջոցը փորձ է արվել ներմուծել մոմի մեջ նախապես պատրաստված գաղտնարանում թաքցնելու միջոցով: Հաղորդագրության մեջ թեեւ ասված է, որ հանցագործության կազմակերպիչները հայտնաբերված են, սակայն կոնկրետ անուններ նշված չեն:
Նոյյան տապան  -   Հասարակություն