«ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ՅԱՅՏՆԱԲԵՐՈՒԵԼ Է ԱՄՆ-ԻՑ ՈՒՂԱՐԿՈՒԱԾ<br /> ԿՈԿԱԻՆ ՏԵՍԱԿԻ ԹՄՐԱՄԻՋՈՑ<br />


«ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ՅԱՅՏՆԱԲԵՐՈՒԵԼ Է ԱՄՆ-ԻՑ ՈՒՂԱՐԿՈՒԱԾ
ԿՈԿԱԻՆ ՏԵՍԱԿԻ ԹՄՐԱՄԻՋՈՑ

  • 21-03-2007 17:11:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մաքսային պետական կոմիտէի աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրում ԱՄՆ-ից FedEx փոստային ծառայութեան միջոցով ուղարկուած ծանրոցում մարտի 12-ին յայտնաբերել են մեծ քանակությամբ` 139 գրամ, կոկաին տեսակի թմրամիջոց: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին կոմիտէի լրատուական ծառայութիւնից, թմրամիջոցը փորձ է արուել ներմուծել մոմի մէջ նախապէս պատրաստուած գաղտնարանում թաքցնելու միջոցով: Հաղորդագրութեան մէջ թէեւ ասուած է, որ հանցագործութեան կազմակերպիչները յայտնաբերուած են, սակայն կոնկրետ անուններ նշուած չեն:
  -   Հասարակութիւն