ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԹԻՄԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ<br /> ԴԱՐՁԱՆ «ԲԱՆԿԱՅԻՆ ԱՐՔԱ»-Ն ԵՎ «ՄԻԿԱ-ԵՐԵՎԱՆ»-Ը<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԹԻՄԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ
ԴԱՐՁԱՆ «ԲԱՆԿԱՅԻՆ ԱՐՔԱ»-Ն ԵՎ «ՄԻԿԱ-ԵՐԵՎԱՆ»-Ը

  • 19-03-2007 16:54:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 18-ին Երեւանում ավարտվեց Հայաստանի շախմատի ակումբային թիմերի առաջնությունը: Տղամարդկանց թիմերի եռյակը դասավորվեց հետեւյալ հաջորդականությամբ. «Բանկային արքա»` 8 միավոր, ՖԻՄԱ` 6, «Հրազդան»` 4 միավոր: Կանանց թիմերի մրցաշարում հաղթեց Եվրոպայի չեմպիոն «Միկա-Երեւան»-ը` 4 միավոր: Նրան հաջորդեցին Շախմատի ակադեմիայի թիմը` 2 միավոր, եւ միայն պարտություններ կրած «Գյումրին»: Չեմպիոնի կոչումը նվաճած «Բանկային արքա»-ն եւ «Միկա-Երեւան»-ը Անթալիայում հոկտեմբերին կմասնակցեն Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց ակումբային թիմերի առաջնությանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play