ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԹԻՄԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ
ԴԱՐՁԱՆ «ԲԱՆԿԱՅԻՆ ԱՐՔԱ»-Ն ԵՎ «ՄԻԿԱ-ԵՐԵՎԱՆ»-Ը
19-03-2007 16:54:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 18-ին Երեւանում
ավարտվեց Հայաստանի շախմատի ակումբային թիմերի առաջնությունը:
Տղամարդկանց թիմերի եռյակը դասավորվեց հետեւյալ հաջորդականությամբ.
«Բանկային արքա»` 8 միավոր, ՖԻՄԱ` 6, «Հրազդան»` 4 միավոր:
Կանանց թիմերի մրցաշարում հաղթեց Եվրոպայի չեմպիոն
«Միկա-Երեւան»-ը` 4 միավոր: Նրան հաջորդեցին Շախմատի ակադեմիայի
թիմը` 2 միավոր, եւ միայն պարտություններ կրած «Գյումրին»:
Չեմպիոնի կոչումը նվաճած «Բանկային արքա»-ն եւ
«Միկա-Երեւան»-ը Անթալիայում հոկտեմբերին կմասնակցեն Եվրոպայի
տղամարդկանց եւ կանանց ակումբային թիմերի առաջնությանը: