ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԹԻՄԵՐԻ<br /> ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՌԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԹԻՄԵՐԻ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՌԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է

  • 16-03-2007 15:55:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի տանը անցկացվող Հայաստանի ակումբային թիմերի տղամարդկանց առաջնությունում մարտի 15-ին կայացան 3-րդ փուլի հանդիպումները: «Հրազդանը» հաղթեց ՀՊԱՀ-ի թիմին` 3,5:2,5, իսկ ՖԻՄԱ-ն` Հայաստանի շախմատի ակադեմիայի թիմին` 4,5:1,5: «Բանկային արքա»-ն խաղից ազատ էր: 4-ական միավորով մրցաշարային աղյուսակի եռյակը կազմել են «Բանկային արքա»-ն, ՖԻՄԱ-ն եւ «Հրազդանը»: Կանանց մրցաշարի 1-ին փուլում Հայաստանի շախմատի ակադեմիայի թիմը առավելության հասավ «Գյումրիի» նկատմամբ` 2,5:1,5: Եվրոպայի գործող չեմպիոն «Միկա-Երեւան»-ը այդօրը խաղից ազատ էր:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play