ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԹԻՄԵՐԻ<br /> ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ԵՌԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԹԻՄԵՐԻ
ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ԵՌԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է

  • 16-03-2007 15:55:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Տիգրան Պետրոսեանի անուան շախմատիստի տանը անցկացուող Հայաստանի ակումբային թիմերի տղամարդկանց առաջնութիւնում մարտի 15-ին կայացան 3-րդ փուլի հանդիպումները: «Հրազդանը» յաղթեց ՀՊԱՀ-ի թիմին` 3,5:2,5, իսկ ՖԻՄԱ-ն` Հայաստանի շախմատի ակադեմիայի թիմին` 4,5:1,5: «Բանկային արքայ»-ն խաղից ազատ էր: 4-ական միաւորով մրցաշարային աղիւսակի եռյակը կազմել են «Բանկային արքայ»-ն, ՖԻՄԱ-ն եւ «Հրազդանը»: Կանանց մրցաշարի 1-ին փուլում Հայաստանի շախմատի ակադեմիայի թիմը առաւելութեան հասաւ «Գիւմրիի» նկատմամբ` 2,5:1,5: Եւրոպայի գործող չեմպիոն «Միկա-Երեւան»-ը այդօրը խաղից ազատ էր:
  -   Սպորտ