ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԹԻՄԵՐԻ<br /> ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄԸ<br />


ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԹԻՄԵՐԻ
ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄԸ

  • 12-03-2007 18:15:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 12-ին Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի տանը տեղի ունեցավ Հայաստանի ակումբային թիմերի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Պայքարի մեջ կմտնեն տղամարդկանց 5 եւ կանանց 3 թիմեր: Նշենք, որ տղամարդկանց մրցաշարի անցյալ տարվա հաղթող «Բանկային արքա» թիմը համալրված է գրոստմայստերներով (Կարեն Ասրյան, Սմբատ Լպուտյան, Ռաֆայել Վահանյան, Արտաշես Մինասյան, Աշոտ Անաստասյան, Տիգրան Լ. Պետրոսյան եւ Տիգրան Քոթանջյան): Ուժեղ կազմ է հավաքել նաեւ 2006թ.-ի Եվրոպայի չեմպիոն, կանանց «Միկա Երեւան» (Մայա Չիբուդանիձե` Վրաստան, Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Նինո Խուրցիձե` Վրաստան, եւ թիմի նորեկ Հայստանի փոխչեմպիոն Լիանա Աղաբեկյան) ակումբը:
Նոյյան տապան  -   Սպորտ