ՄԱԿ-Ը ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԻՐ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՉԻՈՒՄ<br /> ԿՈՐԾԱՆՎԱԾ Ա-320 ԻՆՔՆԱԹԻՌԻ ՎԹԱՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ<br />


ՄԱԿ-Ը ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԻՐ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՉԻՈՒՄ
ԿՈՐԾԱՆՎԱԾ Ա-320 ԻՆՔՆԱԹԻՌԻ ՎԹԱՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  • 09-03-2007 20:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Միջազգային ավիացիոն կազմակերպությունը (ՄԱԿ) հրապարակել է վերջնական եզրակացությունը մայիսին Սոչիում կործանված հայկական Ա-320 ինքնաթիռի վթարի պատճառների վերաբերյալ: Այն գրեթե չի տարբերվում հուլիսին տարածած նախնական եզրակացությունից: Հիշեցնենք, որ ըստ այդ եզրակացության, օդանավի իջեցման պահին հրամանատարը կատարել է ոչ համարժեք գործողություններ, իսկ երկրորդ օդաչուի կողմից իջեցման պարամետրերի նկատմամբ անհրաժեշտ հսկողություն չի իրականացվել: Անձնակազմի հետագա գործողությունները` նպատակաուղղված արդեն անհրաժեշտ վերասլացին, երկրին մոտենալու նախազգուշացման համակարգի ազդանշանման ընթացքում եղել են ոչ կոորդինացված եւ անբավարար` ինքնաթիռը իջեցումից դուրս հանելու համար: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ Քաղավիացիայի Գլխավոր վարչության պետի մամլո քարտուղար Գայանե Դավթյանը, ՔԱԳՎ-ի հանձնախմբի դիտողությունները փաստաթղթի տեսքով կցվել են ՄԱԿ-ի եզրակացությանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն