ՄԱԿ-Ը ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԻՐ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆԸ ՍՈՉԻՈՒՄ<br /> ԿՈՐԾԱՆՈՒԱԾ Ա-320 ԻՆՔՆԱԹԻՌԻ ՎԹԱՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ<br />


ՄԱԿ-Ը ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԻՐ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆԸ ՍՈՉԻՈՒՄ
ԿՈՐԾԱՆՈՒԱԾ Ա-320 ԻՆՔՆԱԹԻՌԻ ՎԹԱՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ

  • 09-03-2007 20:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Միջազգային աւիացիոն կազմակերպութիւնը (ՄԱԿ) հրապարակել է վերջնական եզրակացութիւնը մայիսին Սոչիում կործանուած հայկական Ա-320 ինքնաթիռի վթարի պատճառների վերաբերեալ: Այն գրեթէ չի տարբերւում յուլիսին տարածած նախնական եզրակացությունից: Յիշեցնենք, որ ըստ այդ եզրակացութեան, օդանաւի իջեցման պահին հրամանատարը կատարել է ոչ համարժէք գործողութիւններ, իսկ երկրորդ օդաչուի կողմից իջեցման պարամետրերի նկատմամբ անհրաժեշտ հսկողութիւն չի իրականացուել: Անձնակազմի յետագայ գործողութիւնները` նպատակաուղղուած արդէն անհրաժեշտ վերասլացին, երկրին մօտենալու նախազգուշացման համակարգի ազդանշանման ընթացքում եղել են ոչ կոորդինացուած եւ անբաւարար` ինքնաթիռը իջեցումից դուրս հանելու համար: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀՀ Քաղավիացիայի Գլխաւոր վարչութեան պետի մամլոյ քարտուղար Գայեանէ Դավթեանը, ՔԱԳՎ-ի յանձնախմբի դիտողութիւնները փաստաթղթի տեսքով կցուել են ՄԱԿ-ի եզրակացութեանը:
  -   Հասարակութիւն