ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐԻՆ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ<br /> ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԳԱՆՁՎԵԼ Է 145 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ<br />


ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐԻՆ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԳԱՆՁՎԵԼ Է 145 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ

  • 07-03-2007 16:36:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվար ամսին ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը տրամադրել է 3 շահումով խաղի եւ 1 խաղատան կազմակերպման լիզենզիա: Նույն ժամանակահատվածում ուժը կորցրած է ճանաչվել շահումով խաղի կազմակերպման 2 լիցենզիա, 1 լիցենզիայի նկատմամբ կիրառվել է տուգանք 1,1 մլն դրամի չափով: Այս տարվա հունվար-փետրվարին շահումով խաղերի եւ խաղատների գործունեությունից գանձվել է 145 մլն դրամի պետական տուրք` ընդ որում շահումով խաղերի գծով` 45 մլն, խաղատների գծով` 100 մլն դրամի (մոտ 278 հազ. ԱՄՆ դոլար) չափով: Ըստ ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրուծյան, մարտի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են եղել 56 շահումով խաղի, 15 խաղատան եւ 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն