ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 6-ԻՆ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ<br /> ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 6-ԻՆ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

  • 06-03-2007 20:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում մարտի 6-ին մեկնարկած ծանրամարտի հանրապետական առաջնությանը մասնակցում են 60 մարզիկներ: Առաջինը ասպարեզ ելան կանայք, որոնց մրցումներում հաղթող ճանաչվեցին Թեհմինե Կարապետյանը (53 կգ, Շիրակի մարզ), Լիանա Մանուկյանը (58 կգ, Արագածոտնի մարզ), Հեղինե Եփրեմյանը (63 կգ, Արագածոտն), Մելինե Դալուզյանը (69 կգ, Շիրակ), Նազիկ Ավդալյանը (75 կգ, Շիրակ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 կգ ավելի, Արագածոտն): 56 կգ քաշային կարգայինների պայքարում տղամարդկանցից երկամարտում 230 կգ արդյունքով Հայաստանի չեմպիոն դարձավ Ռուբիկ Մամոյանը (Սամաղար):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play