ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 6-ԻՆ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ<br /> ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆԸ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 6-ԻՆ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ
ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆԸ

  • 06-03-2007 20:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում մարտի 6-ին մեկնարկած ծանրամարտի հանրապետական առաջնութեանը մասնակցում են 60 մարզիկներ: Առաջինը ասպարէզ ելան կանայք, որոնց մրցումներում յաղթող ճանաչուեցին Թեհմինէ Կարապետեանը (53 կգ, Շիրակի մարզ), Լիանա Մանուկեանը (58 կգ, Արագածոտնի մարզ), Հեղինէ Եփրեմյանը (63 կգ, Արագածոտն), Մելինէ Դալուզեանը (69 կգ, Շիրակ), Նազիկ Աւդալեանը (75 կգ, Շիրակ) եւ Հռիփսիմէ Խուրշուդեանը (75 կգ աւելի, Արագածոտն): 56 կգ քաշային կարգայինների պայքարում տղամարդկանցից երկամարտում 230 կգ արդիւնքով Հայաստանի չեմպիոն դարձաւ Ռուբիկ Մամոյեանը (Սամաղար):
  -   Սպորտ